Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սայլը տարբեր կողմեր քաշելով՝ տեղից չենք շարժվի

Սայլը տարբեր կողմեր քաշելով՝ տեղից չենք շարժվի
03.01.2025 | 15:19

Ես հույսերով չեմ ապրում, նոր տարին նոր բան չի բերելու, եթե աշխատանք չի արվել, եթե ինքներս մեզ և մեր վարքագիծը չենք փոխել: Հետևաբար, ո՞րն է հայերիս 2025-ի թիվ մեկ անելիքը:

Միասնությու՛ն:

Միասնության և արդյունավետ պայքարի տարի դարձնենք: Շատ դժվարություններ են մեզ սպասվում, առանց միասնության և կազմակերպված պայքարի ոչնչի չենք հասնելու: Միասնաբար պետք է լուծենք հետևյալ խնդիրները:

Խնդիր 1: Մեկտեղվել՝ համաձայնել անելիքների շուրջ: Սայլը տարբեր կողմեր քաշելով՝ տեղից չենք շարժվի:

Խնդիր 2: Իրականացնել խաղաղ իշխանափոխություն:

Խնդիր 3: Միջազգային հարթակներում վերկանգնել հայկական իրավունքների պահանջները և սպասարկել դրանք:

Խնդիր 4: Զուգահեռ 3-րդ խնդրին՝ մոբիլիզացնել տնտեսական բոլոր ռեսուրսները, անցնել ճգնաժամային կառավարման: Սա ենթադրում է մարդակենտրոն քաղաքականություն բոլոր ոլորտներում. Մարդը պետք է ուժեղանա՝ պետությունն ուժեղացնելու համար: Այս ամենին կան պարզ և գործուն տեխնոլոիգիաներ:

Խնդիր 5: Զուգահեռ խնդիր 4-ին՝ զբաղվել ՀՀ պաշտպանությամբ այնպես, ինչպես կզբաղվեինք, եթե լինեինք պաշարված ամրոց:

Այսինքն, եթե 20 հազար հոգի է զբաղվում երկրի պաշտպանությամբ, ապա վստահաբար պարտվում ենք, եթե 100 հազար, փոքր հավանականություն է ստեղծվում, որ չենք պարտվի, եթե 500 հազար և ավելի, ապա շատ մեծ հավանականությամբ մենք մեր առջև դրված բոլոր խնդիրներն իրագործում ենք: Հիշեք՝ պաշտպանական համակարգը ներկա տեխնոլոգիական զարգացման շրջանում միայն զինվորը և կրակելը չէ, ավելին, զինվորն ու կրակելու կարողությունը համակարգի փոքր մասն են:

Խնդիր 6: Արցախի հայերին վերադարձնել Արցախ և ապահովել նրանց անվտանգությունը:

Այս ամենը իրատեսական է: Այս ամենի համար ունենք և՛ գիտելիք, և՛ կարողություն, և՛ ռեսուրսներ: Մեզ պակասում է միասնականությունն ու կազմակերպվածությունը:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2271

Մեկնաբանություններ